Ռուբիո. ԱՄՆ-ը կանի ամեն ինչ, եթե Չինաստանը գործարք չկնքի

Միացյալ Նահանգները կձեռնարկի ցանկացած գործողություն, որը անհրաժեշտ կհամարի ռազմավարական անվտանգության ոլորտում, եթե Չինաստանը հրաժարվի միանալ ռուս-ամերիկյան սպառազինությունների վերահսկման գործընթացին։ Այս մասին փետրվարի 25-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այսպիսով, վերջին հաշվով, եթե նրանք ցանկանում են եռակողմ զենքի համաձայնագիր ունենալ, մենք պատրաստ կլինենք դրա մասին խոսել: Եթե նրանք չեն ցանկանում դա անել, մենք այն չենք ունենա: Եվ մենք պարզապես կշարունակենք անել այն, ինչ անհրաժեշտ է», – նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ մեկնաբանելով ռազմավարական միջուկային մարտագլխիկների վերաբերյալ հետագա համաձայնագրերի հասնելու հեռանկարները:

Ռուբիոն չի մանրամասնել, թե ինչ կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը Պեկինի համաձայնության բացակայության դեպքում՝ եռակողմ զենքի վերահսկման համաձայնագրի վերաբերյալ:

«Սակայն մենք կշարունակենք ճնշում գործադրել դրա վրա, քանի որ կարծում ենք, որ նման համաձայնագրի հասնելը լավ կլինի ամբողջ աշխարհի համար», – վստահեցրել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նա ընդունել է, որ որոշումը դեռևս Չինաստանինն է։

Leave a Comment