Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։
«Իմ ընկեր Խաչիկ Գալստյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը քննելով դատարանը (դատավոր Ս. Դադոյան) որոշեց կիրառել տնային կալանք խափանման միջոցը:
2 օրից Խաչիկը կլինի տանը»,- տեղեկացրել է նա:
Հիշեցնենք՝ նա կալանավորվել էր դեկտեմբերի 30-ին՝ Վաղարշապատի ընտրություններում ընտրակաշառք տալու մեղադրանքով։
