Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 26-ին – Armenia Today

Փետրվարի 26-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում կեսօրին կանխատեսվում է 12-14, երեկոյան՝ 3-5 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 1-6 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 2-5 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 2-6 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 2-6 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 1-4 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10-14 աստիճան։

Արմավիրում սպասվում է 12-15 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 2-6 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 2-5 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 8 աստիճան։

Leave a Comment