Ի՞նչ գնով է պատրաստ ՊՍԺ-ն Վիտինյային վաճառել «Ռեալին»

«Ռեալը» լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյայի ծառայություններով և պատրաստվում է գործուն քայլերի դիմել նրան ձեռք բերելու համար։

Ինչպես հաղորդում է իսպանական Cadena SER ռադիոկայանը, մադրիդյան ակումբը նախապատրաստվում է բանակցություններ սկսել պորտուգալացու տրանսֆերի շուրջ։ Նշվում է, որ խաղացողը փարիզյան ակումբի ղեկավարության հետ ունի հստակ պայմանավորվածություն. թիմը չի խոչընդոտի նրա հեռանալուն, եթե «Ռեալը» կատարի 100 միլիոն եվրոյի առաջարկ։

Վիտինյան ՊՍԺ է տեղափոխվել 2022 թվականին պորտուգալական «Պորտուից»՝ 41 միլիոն եվրոյի դիմաց։ Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Պորտուգալացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։

Leave a Comment