«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Tashir Arena-ում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է կուսակցության թիմի կողմից մշակված Mr. Ուժ արհեստական բանականությամբ աշխատող չատ բոտը։
Նրա խոսքով՝ թվային օգնականը ստեղծվել է օգտատերերին կուսակցության ծրագրին, երկրի զարգացման տեսլականին և հիմնական նախաձեռնություններին ծանոթացնելու համար։ Բոտը գործում է որպես ինտերակտիվ օգնական և ավտոմատ պատասխանում է հարցերին։
Արհեստական բանականությամբ աշխատող բոտի շնորհանդեսում նշվում է, որ այն նախագծված է որպես հաղորդակցման և տեղեկատվական գործիք, և դրա պատասխանները ստացվում են ավտոմատ կերպով և կուսակցության պաշտոնական հայտարարությունները չեն։
