Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է.
«2023 թվականից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մեկնարկել են կենտրոնի կառուցումից ի վեր ամենամասշտաբային վերանորոգման և վերազինման աշխատանքները՝ մեր փոքրիկների առողջության և անվտանգ բուժսպասարկման պայմանները բարձր մակարդակի հասցնելու նպատակով։
Բժշկական կենտրոնը համալրվում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք ապահովում են ավելի արագ և ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում և անվտանգ սպասարկում»։
