Վենս. ԱՄՆ-ն հույս ունի փոխզիջման հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

ԱՄՆ վարչակազմը շարունակում է դիվանագիտական ​​ջանքերը՝ բանակցությունները մինչև այն կետը առաջ տանելու համար, որտեղ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան կզգան, որ իրենց նպատակները բավարար չափով ձեռք են բերվել և վերջ կդնեն հակամարտությանը։ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք պատրանքներ չունենք, որ այս տղաները կհանդիպեն դաշտի մեջտեղում, կգրկախառնվեն և կերգեն «Կումբայա» (միասնության կոչ անող հոգևոր երգ)։ Ահա թե ինչու մենք անում ենք այն դիվանագիտական ​​աշխատանքը, որը հիմա անում ենք։ Մենք լավատեսորեն ենք տրամադրված այն կետին հասնելու հարցում, երբ և՛ ռուսները, և՛ ուկրաինացիները կզգան, որ բավականաչափ բան են արել արյունահեղությունը դադարեցնելու համար։ Սա այն նպատակն է, որը նախագահը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) սահմանել է մեզ համար», – ասել է Վենսը։

Leave a Comment