Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները և անասնակերի տերը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն հրշեջները արդեն մի քանի ժամ է փորձում են մարել կրակը։ Նրանց հաջողվել է կանխել կրակի տարածումը, հակառակ դեպքում ամբողջ տարածքը պատված էր չոր խոտով և եթե չկանխեին կրակի տարածումը այն ավելի մեծ հատված կընդգրկեր։ Կրակն ու ծուխն էլ տեսանելի է գյուղի տարբեր ծայրերից։
Այս պահին հրշեջները շարունակում են իրենց աշխատանքը, անգամ օգտագործում են գյուղատնտեսական գործիք՝ եղան։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է անասնագոմի և խոտի սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում է կրակը բռնկվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: