Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է ուղարկվում Հայաստան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ դրանց տվյալների՝ Հայաստան է առաքվում 4500 տոննա դիզելային վառելիք։
Այսօր ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանից պետք է ավելի շատ բենզին բերենք, որ գինն էժանանա։ Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ՀՀ ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին. Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին՝ հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով: Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 9-ին հայտնել էին Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։ Ըստ Ադրբեջանի՝ 2026-ի հունվարին Հայաստան էր արտահանել 2,4 մլն դոլարի նավթամթերք։
