Միացյալ Նահանգները առաջընթաց է գրանցում խաղաղության բանակցություններում և՛ Ռուսաստանի, և՛ Կիևի իշխանությունների հետ, և Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է տրամադրված հակամարտության ավարտի հեռանկարների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների հետ, և մենք պարզապես պետք է շարունակենք աշխատել դրա վրա», – ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։ «Նախագահը ներկայումս լավատեսորեն է տրամադրված, լավ իմաստով, որ մենք կարող ենք սա հաջողությամբ ավարտել»։