ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ը առաջընթաց է գրանցում ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցություններում՝ և՛ Ռուսաստանի, և՛ Կիևի իշխանությունների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների հետ, և մենք պարզապես պետք է շարունակենք աշխատել դրա վրա», – ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է տրամադրված հակամարտության ավարտի հեռանկարների նկատմամբ։
