Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հրապարակային ելույթի ընթացքում հայտարարել է, որ ամերիկացիներից շատերը չեն իմանա, որ «Գրենլանդիան նույնպես ԵՄ տարածք է», եթե իրենց այդ մասին չասեն։ Նրա խոսքերը մեջբերել է Focus պարբերականը։
Հաղորդավարը անմիջապես արձագանքել է՝ նշելով, որ Գրենլանդիան Եվրոպական միության տարածք չէ։ Դրանից հետո Բերբոքը փորձել է պարզաբանել իր ասածը՝ նշելով, որ կղզու կապը Դանիայի հետ, իր գնահատմամբ, խոսում է եվրոպական կառույցներին առնչության և պաշտպանության անհրաժեշտության մասին։
Հայտնի է, որ Գրենլանդիան 1985 թվականին դուրս է եկել Եվրոպական համայնքից, որը հանդիսանում էր Եվրամիության նախորդ կառույցը։ Ներկայումս կղզին չի հանդիսանում ԵՄ անդամ, թեև շարունակում է պահպանել հատուկ հարաբերություններ միության հետ՝ Դանիայի միջոցով։