Տարեկան լրացուցիչ մոտ 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու. Պապոյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը

Տարեկան լրացուցիչ մոտ 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու. Պապոյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին


ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը և հայտնել, որ դրա համար մոտավորապես 75 մլրդ դրամ լրացուցիչ գումար է պետք լինելու։


Նախարարը նշել է, որ մի մասն արդեն իսկ կա, քանի որ առկա են ռեզերվներ, մի մասն էլ կա, որովհետև իրենք տնտեսական աճի պոտենցիալ են տեսնում:


«Եթե լրացուցիչ կարիք առաջանա, կտեսնենք։ Մենք անընդհատ մեր ծրագրերում օպտիմիզացիա ենք անում և մաքսիմալ արդյունավետ ծրագրերն ենք միայն թողնում, որ մնան»,- ասել է Պապոյանը։


Նա հայտնել է, որ կենսաթոշակների շեմը բարձրացնելու համար հնարավոր է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն առաջանա, սակայն այդ մասով, ըստ նախարարի, խնդիրներ չեն առաջանա, քանի որ քաղաքական մեծամասնությունը նույնպես աջակցում է, որպեսզի 600 000 և ավելի կենսաթոշակառուների ցուցակը ավելանա։


Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։


 


 

Leave a Comment