Պապիկյանը Լարիջանիի հետ հանդիպմանը կարևորել է Իրանի շուրջ իրավիճակի դիվանագիտական լուծումը

Պապիկյանը Լարիջանիի հետ հանդիպմանը կարևորել է Իրանի շուրջ իրավիճակի դիվանագիտական լուծումը

25 փետրվարի 2026 – 18:17 AMT

PanARMENIAN.Net – Թեհրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունությանն առնչվող հարցերը:

Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին:

Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին և դրա զարգացման հեռանկարներին։

Պապիկյանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում տեղի ունեցած հանդիպմանը ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Պապիկյանն Իրանի նախագահին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։

Leave a Comment