Որպես անհայտ կորած որոնվող 15-ամյա աղջկան գտել են Գյումրիում

Փետրվարի 24-ին հաղորդվել էր 2010 թվականին ծնված Մերի Գասպարյանի անհետ կորելու մասին։

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մերի Գասպարյանը Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և հանձնվել է ծնողներին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment