Հայտնի է ԱԶ Ալկմար – Նոա պատասխան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը



ՍՊՈՐՏ

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի «ԱԶ Ալկմար» – «Նոա» պատասխան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

​Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը։ Նրա օգնականները կլինեն Վլադան Տոդորովիչը և Սրջան Յովանովիչը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Իվան Բաբեկը և խորվաթ Մարիո Զեբեցը։

​«ԱԶ Ալկմար» – «Նոա» հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 26-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է հայկական ակումբի՝ նվազագույն հաշվով (1-0) տարած հաղթանակով։



Leave a Comment