Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն



Tert.am-ը գրում է.


2026 թ. փետրվարի 4-ին Աբու Դաբի քաղաքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը լուրջ բարոյաքաղաքական հարցադրումների տեղիք է տալիս։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի գերագույն գլխավոր ռազմական հանցագործ Իլհամ Ալիևը արժանացան ԱՄԷ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին՝ իբր «Բաքվի բռնապետական վարչակարգի և Հայաստանի միջև հաստատված խաղաղության» համար։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը:



«Մրցանակաբաշխությունը, որը ներկայացվեց որպես տարածաշրջանային հաշտեցման և փոխըմբռնման խորհրդանիշ, իրականում լուրջ հակասություն է առաջացնում տեղում առկա իրողությունների հետ։ Այն պարագայում, երբ Արցախում շարունակվում են հայկական մշակութային և հիշողության վայրերի համակարգված ոչնչացման և ձևափոխման գործընթացները, «խաղաղության» անվան տակ նման պարգևատրումը ոչ թե նպաստում է հաշտեցմանը, այլ ստեղծում է անպատժելիության մթնոլորտ։

Արցախի, ժամանակավորապես բռնազավթված տարածքներում, քաղաքակրթական ժառանգության հանդեպ իրականացվող քաղաքականությունը վաղուց արդեն դուրս է եկել առանձին դեպքերի շրջանակից և ստացել է համակարգային բնույթ։ Խոսքը ոչ միայն պատմական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, ամբողջական բնակավայրերի և հուշարձանների ձևափոխման կամ վերացման մասին է, այլև՝ հավաքական հիշողության խորհրդանիշ հանդիսացող վայրերի ու համամարդկային նշանակության արժեքների նպատակային ոչնչացման։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment