14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վիեննայի Պենցինգ շրջանում ոստիկանությունը Բաումգարտեն գերեզմանատանը ձերբակալել է 14-ամյա մի աղջկա՝ 64-ամյա կնոջ սպանության կասկածանքով,  հայտնում է քաղաքային ոստիկանությունը ։

Երկուշաբթի օրը, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:30-ին, հայտնաբերվել է տարեց կնոջ դիակ՝ բազմաթիվ դանակի վերքերով։ Ոստիկանության տվյալներով՝ կինը գտնվել է գերեզմանի մոտ։

Կարճ ժամանակ անց իրավապահ մարմինները դեռահասին ձերբակալել են դեպքի վայրի մոտակայքում։ Աղջկա ձեռքերը արյունոտ էին, իսկ նրա ձերբակալության ժամանակ առգրավվել է դանակ՝ հնարավոր սպանության գործիքը։

Նախկինում հաղորդվել էր, որ կասկածյալը բնակվում էր գերեզմանատան մոտ գտնվող սոցիալական հոգեբուժական բնակելի համայնքում, սակայն նախկինում նրա դեմ քրեական մեղադրանքներ չէին առաջադրվել: Ոստիկանության տվյալներով՝ աղջկա և զոհի միջև նախկինում կապ չի եղել, և հանցագործության դրդապատճառը մնում է անհայտ:

Հետաքննությունը շարունակում է պարզել միջադեպի հանգամանքները, այդ թվում՝ դեռահասի հնարավոր հոգեկան վիճակը և այլ մանրամասներ, որոնք կարող են օգնել հասկանալու, թե ինչն է առաջացրել ողբերգությունը։

Թարգմանությունը՝ Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment