Aurora News | Դուք սպանել եք ամերիկացիներին․ պետք է ամաչեք․ կոնգրեսականը՝ Թրամփին

Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Ելույթի ընթացքում Դեմոկրատական կուսակցության պատգամավորների հետ լարվածությունը սրվել է։

Դեմոկրատ պատգամավորները բարձրաձայն բացականչել և ընդհատել են Թրամփին, երբ նա անդրադարձել է անօրինական ներգաղթին և Մինեսոտայի սոմալիական համայնքում իրականացվող խարդախության հետաքննությանը։ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները պետք է «ամաչեն»։

«Դուք պետք է ամաչեք» – բղավել է Մինեսոտայից դեմոկրատ պատգամավոր Իլհան Օմարը՝ պատասխանելով Թրամփին։

Միչիգանից դեմոկրատ պատգամավոր Ռաշիդա Թլայիբը նրան անվանել է սուտասան։

«Դուք սպանել եք ամերիկացիներին» -ասել են նրանք, ինչից հետո որոշ ժամանակ անց լքել են դահլիճը։

Leave a Comment