
Ամերիկացի գործարար և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Գեյթսի հիմնադրամի աշխատակիցներից՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապերի համար։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով զրույցի ձայնագրություններին։
«Էփշտեյնի հետ ժամանակ անցկացնելը մեծ սխալ էր։ Ես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր հայտնվել են այս պատմության մեջ»,- ասել է նա։ «Ես անօրինական ոչինչ չեմ արել։ Ես անօրինական ոչինչ չեմ տեսել»,- նշել է գործարարը։
Գեյթսը նաև հայտարարել է, որ ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից վերջերս հրապարակված լուսանկարները կատարվել են հենց Էփշտեյնի և նրա օգնականների խնդրանքով։ «Ես երբեք ժամանակ չեմ անցկացրել նրա շրջապատի կանանց հետ»,- ասել է Գեյթսը։
Ամերիկացի գործարարը խոստովանել է, որ սիրավեպ է ունեցել երկու, ըստ նրա, ռուս կանանց հետ։ Ավելի ուշ Էփշտեյնը տեղեկացել է այդ հարաբերությունների մասին։ Սակայն, Գեյթսի պնդմամբ, այդ աղջիկները ոչ մի կապ չեն ունեցել ֆինանսիստի հետ։