
Նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր ուղերձի ժամանակ խնդրել է Կոնգրեսի անդամներին ոտքի կանգնել, եթե նրանք համաձայն են այն հիմնարար սկզբունքի հետ, որ Ամերիկայի կառավարության առաջնահերթ պարտականությունն է պաշտպանել Ամերիկայի քաղաքացիներին, այլ ոչ թե անօրինական ներգաղթյալներին։
Մինչ հանրապետականները հոտնկայս ծափահարում էին երկու րոպե շարունակ, դեմոկրատ կոնգրեսական Իլհան Օմարը, բղավել է՝ «Դուք ամերիկացիներ եք սպանել»՝ նկատի ունենալով հունվարին Մինեսոտայում դաշնային գործակալների կողմից գնդակահարված երկու քաղաքացիներին։
Խոսելով բղավոցների ներքո՝ Թրամփը հանդիմանել է դեմոկրատներին ոտքի չկանգնելու համար՝ ասելով. «Արդյո՞ք սա ամոթ չէ։ Դուք պետք է ամաչեք՝ ոտքի չկանգնելու համար։ Դուք պետք է ամաչեք»։