Դուք եք սպանել. միջադեպ Թրամփի ելույթի ժամանակ

Դուք եք սպանել. միջադեպ Թրամփի ելույթի ժամանակ

Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձի ժամանակ միջադեպ է գրանցվել։ Ուղերձի ընթացքում Դեմոկրատական կուսակցության պատգամավորների հետ լարվածությունը հասել է գագաթնակետին։

Դեմոկրատ պատգամավորները բարձրաձայն բացականչել և ընդհատել են Թրամփին, երբ նա խոսում էր անօրինական ներգաղթի և Մինեսոտայի սոմալիական համայնքում խարդախության հետաքննության մասին։ Թրամփը հայտարարել է, որ dեմոկրատները պետք է «ամաչեն»։

«Դուք պետք է ամաչեք» — բղավել է Մինեսոտայից դեմոկրատ պատգամավոր Իլհան Օմարը՝ ի պատասխան Թրամփին

Միչիգանից դեմոկրատ պատգամավոր Ռաշիդա Թլայիբն էլ նրան անվանել է սուտասան։

«Դուք սպանել եք ամերիկացիներին» — ասել են նրանք, որից հետո որոշ ժամանակ անց լքել են դահլիճը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment