Ու՞մ կամ ինչի՞ն էր սպասում ՌԴ և Կիպրոսի քաղաքացի Սամվել Կարապետյանն այն դեպքում, երբ կարելի էր վաղուց ձեռքբերել ՀՀ քաղաքացիություն․ Կարեն Հեքիմյան


Քաղաքականություն


«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրել է․

 

««Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից»,-հայտարարել է վերջինիս եղբորորդին:

Ի՞նչ արձագանք է սպասում Սամվել Կարապետյանի եղբորորդին: Որ երեք անգամ «ուռա» գոչենք Սամվել Կարապետյանի «զոհողության» համա՞ր:

Լավ, իսկ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն ստանձնելիս, ի՞նչ զոհողությունների էր պատրաստ Սամվել Կարապետյանը:

 

Փաստորեն, վերջինս հրաժարվել էր ՀՀ քաղաքացիությունի՞ց: Դա՞ էր զոհողությունը:

 

Լավ, ենթադրենք Ռուսաստանի քաղաքացիությունն անհրաժեշտ է այդ երկրում մշտապես բնակվող անձի համար: Բա Կիպրո՞սը:

Գիտեք, չէ՞, Կիպրոսի քաղաքացիությունն ինչու էր անհրաժեշտ: Օֆշոր: C’est la vie:

 

Ամենայն հարգանքով Սամվել Կարապետյանի նկատմամբ, սակայն …

 

Ու՞մ կամ ինչի՞ն էր սպասում Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի Սամվել Կարապետյանն այն դեպքում, երբ կարելի էր վաղուց ձեռքբերել ՀՀ քաղաքացիություն: Ինչու՞ էր անհրաժեշտ հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:

 

Եվ, ի վերջո, կարո՞ղ է ՀՀ քաղաքացիությունը «զապաս պակրիշկա է»:

 

Փաշինյան Նիկոլին անհրաժեշտ է իշխանազրկել, սակայն արդյոք կարևոր չէ՞ իշխանազրկման գինը»:


Leave a Comment