Երևանում մայիսից սեպտեմբերի կեսը կգործի 17-ժամյա ջրամատակարարման գրաֆիկ – Armenia Today

Երևանի մի քանի հասցեներում կներդրվի 17-ժամյա ջրամատակարարման ռեժիմ, տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր»-ի հրապարակած ժամանակացույցից։ 

Սահմանափակումները կազդեն մայրաքաղաքի 12 շրջանների բազմաթիվ հասցեների վրա։

Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուր կմատակարարվի ժամը 7:00-ից մինչև 24:00 (օրական 17 ժամ)։ Գիշերային ժամերին ջրամատակարարումը կդադարեցվի։

Տարվա մնացած ժամանակահատվածում՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը և սեպտեմբերի 16-ից մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ջուրը կմատակարարվի շուրջօրյա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2025 թվականի ամռանը Armenia Today-ին մեկնաբանել էր Երևանում ջրամատակարարման, ջրի հետ կապված բնակիչների ահազանգերը և վստահեցրել, որ կառավարությունում զբաղվում են այդ հարցով։ Սակայն տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նա խուսափել էր պատասխանել Armenia Today-ի՝ ընկերության հնարավոր պետականացման մասին հարցին։

Leave a Comment