Ժամանակակից դրամատուրգիան «Տգեղը» ներկայացման առաջնախաղում․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Վեգա Անդրեասյան։ Հյուրեր՝ Մհեր Զաքարյան` բեմադրող ռեժիսոր ևԵրևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի տնօրեն, դերասան` Արսեն Ազիզյան։

Թեման. Փետրվարի 27-ին Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում կկայանա «Տգեղը» ներկայացման առաջնախաղը։ Ներկայացումը բեմադրված է ժամանակակից գերմանացի դրամատուրգ Մարիուս ֆոն Մայենբուրգի ստեղծագործության հիման վրա։

Բեմադրությունը հումորային և ինքնատիպ ձևով անդրադառնում է՝ արտաքինի ընկալմանը, ինքնության որոնմանը, հասարակական կարծրատիպերին ու սոցիալական ճնշումներին: Ներկայացումը միաժամանակ նպատակ ունի հանրահռչակել ժամանակակից դրամատուրգիան և բարձրացնել սոցիալական կարևոր թեմաների շուրջ քննարկումներ։

Ինչպես միշտ՝ օրվա տեղեկատվական բլոկը

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Leave a Comment