Թրամփն իր ամենամյա Միասնության իրավիճակի մասին ուղերձում խոսեց նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին․ Մկրտչյան




 

1lurer. Համաձայն ԱՄՆ Սահմանադրության՝ նախագահը «ժամանակ առ ժամանակ պետք է Կոնգրեսին ներկայացնի երկրի միասնության իրավիճակի մասին տեղեկատվություն»: Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում պատիվ է ունեցել ներկա գտնվելու նախագահ Թրամփի ամենամյա Միասնության իրավիճակի մասին ուղերձին:


 


«Նախագահի ելույթը տևեց մոտ 1 ժամ 48 րոպե՝ դառնալով ԱՄՆ պատմության ամենաերկար այդպիսի ուղերձը:


 


Նախագահը խոսեց տնտեսության հաջողությունների, արտաքին քաղաքական ձեռքբերումների, ազգային անվտանգության, սահմանների պահպանման ու ապօրինի մուտքերի նվազման, ոլորտային առաջնահերթությունների, ընթացիկ նախաձեռնությունների և ապագայի քաղաքական ծրագրերի մասին:


 


Նա պետական պարգևներ հանձնեց օլիմպիական չեմպիոններին և զինվորականներին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար:


 


Ելույթի ընթացքում նախագահը անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և ԱՄՆ միջնորդական ջանքերին»,- ասվում է գրառման մեջ:


 


 


Leave a Comment