
Վաշինգթոն նահանգում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ հարձակվողը, ասվում է Փիրս շրջանի ոստիկանության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։
«Մի քանի ականատեսներ հայտնել էին, որ տղամարդը դրսում՝ տան մոտ, դանակով հարվածներ է հասցնում: Դեպքի վայր հասած ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա և ոչնչացրել նրան»,- նշված է հաղորդագրության մեջ: