Բիլ Գեյթսը խոսել է Էփսթինի հետ կապերի մասին

Բիլ Գեյթսը խոսել է Էփսթինի հետ կապերի մասին

ԱՄՆ Արդարադատության նախարարության (DOJ) կողմից փաստաթղթերի հրապարակումից հետո Բիլ Գեյթսը հրապարակայնորեն ընդունել է, որ սխալ է թույլ տվել՝ կապեր հաստատելով հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփսթինի հետ։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ «The Wall Street Journal»-ը հաղորդել էր, որ Գեյթսը փակ ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ ափսոսանք է հայտնել իր նախկին կապերի համար։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ «մեծ սխալ» էր ժամանակ անցկացնել Էփսթինի հետ և հիմնադրամի ղեկավարներին ներգրավել այդ հանդիպումներին։

«Ես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր ներգրավվեցին այս ամենում իմ թույլ տված սխալի պատճառով», – ասել է Գեյթսը։

DOJ-ի հրապարակած փաստաթղթերում տեղ են գտել նաև լուսանկարներ, որտեղ «Microsoft»-ի հիմնադիրը պատկերված է մի քանի կանանց հետ։ Գեյթսը աշխատակիցներին պարզաբանել է, որ լուսանկարներն արվել են Էփսթինի խնդրանքով՝ հանդիպումներից հետո, և ընդգծել, որ ինքը «երբեք ժամանակ չի անցկացրել զոհերի կամ նրա շրջապատում գտնվող կանանց հետ»։

Ըստ Wall Street Journal-ի՝ Գեյթսը նաև խոստովանել է, որ երկու սիրային կապ է ունեցել ռուս կանանց հետ, սակայն դրանցում Էփսթինի զոհերը չեն եղել։ «Ես ոչ մի անօրինական բան չեմ արել։ Ես ոչ մի անօրինական բան չեմ տեսել», – ասել է Գեյթսը աշխատակիցներին։

Leave a Comment