Ուկրաինան կողմ է պատերազմի արագ ավարտին. Զելենսկի


Միջազգային


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղյակ չէ ռուս-ուկրաինական պատերազմը մինչև հուլիսի 4-ն ավարտելու ԱՄՆ ցանկության մասին։

Զելենսկին այս հայտարարությունն արել է Կիևում կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը հայտարարել է պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու Վաշինգտոնի ցանկության մասին. «Այնուամենայնիվ, որևէ կոնկրետ ժամկետ չի սահմանվել։ Ուկրաինան կողմ է պատերազմի արագ ավարտին։ Սակայն այնտեղ չի ասվում, որ արագացված գործընթացը նշանակում է մեր որոշ տարածքներից հրաժարվել»,- նշել է Զելենսկին:

Bloomberg-ը նախկինում հաղորդել էր, որ Վաշինգտոնը պնդում է խաղաղության համաձայնագիր կնքել մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության 250-ամյակի տոնակատարությունը։


Leave a Comment