
Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով զոհվել է 30 մարդ, ևս 39-ը համարվում է անհետ կորած, հայտնում է CNN Brasil-ը։
Նշվում է, որ հեղեղները և դրանց հետևանքով առաջացած սողանքները զգալի վնաս են հասցրել ենթակառուցվածքներին և խաթարել են հանրային ծառայությունների աշխատանքը: