«Քաղաքագետը մատնանշել է Հայաստանի համար երկրի միջուկային արդյունաբերության մեջ ԱՄՆ ներդրումներից բխող ռիսկերը»



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ ներդրումները Հայաստանի միջուկային արդյունաբերության մեջ, մասնավորապես արտադրական հզորությունների հնարավոր արդիականացումը, կարող են բացասաբար անդրադառնալ հանրապետության տնտեսության վրա։ Այդ կարծիքն է հայտնել  Ա.Ա. Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքականության հետազոտությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Մեժևիչը մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ մատակարարելու ծրագրերը, գրում է gazeta.ru–ն։

Որպես օրինակ նա բերել է Լիտվայի Իգնալինա ատոմակայանը, որը փակվել է Բրյուսելի խնդրանքով, ինչը հանգեցրել է զգալի տնտեսական կորուստների, որոնք երկիրը դեռ չի վերականգնել։

Մասնագետի խոսքով Լիտվայի փորձը ցույց է տալիս, որ եթե հետխորհրդային տարածքում ԱԷԿ-ը մեկ անգամ փակվի, այն երբեք չի վերագործարկվի։ «Չնայած Անդրկովկասում առկա բոլոր դժվարություններին, Հայաստանի էներգետիկ ոլորտը բավականին լավ տեսք ուներ, քանի որ այն ուներ ատոմային էներգիայի արտադրություն: Ադրբեջանում նման անհրաժեշտություն չկա: Այնտեղ կա վառելիքով էներգիայի արտադրություն, որը աշխատում է և՛ գազով, և՛ մազութով: <…> Վրաստանում իրավիճակը ծանր է, բայց հիդրոէներգիան է որոշ չափով օգնում: Իսկ Հայաստանը, փակելով իր ատոմակայանը, փաստորեն փակում է իր տնտեսությունը», – ասել է Մեժևիչը։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Երևան կատարած այցի ժամանակ ստորագրեց քաղաքացիական ատոմային համագործակցության համաձայնագիր Հայաստանի հետ խոստանալով մինչև 9 միլիարդ դոլարի պոտենցիալ ներդրումներ՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու դիմաց։

Bloomberg-ի հաղորդմամբ պոտենցիալ միջուկային համաձայնագիրը ԱՄՆ-ի ավելի լայն ջանքերի մի մասն է ամրապնդելու իր դիրքերը Հարավային Կովկասում փոփոխվող տարածաշրջանային դաշինքների պայմաններում, և հաջորդում է Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment