Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. կիրառվել է 2 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում:
Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ին հայտնել են Գլխավոր Դատախազությունից։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ՝ Մարինա Օհանջանյանը «Նովոստի-Արմենիա»-ին հայտնել էր, որ Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է։
«Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար», – ասել էր նա։