143 «մսուր-մանկապարտեզ»-ի տնօրենի կատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում

Երեկ՝ փետրվարի 24-ին  Երևանի հ. 143 «մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել էր:

Տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում: Iravaban.net-ը տեղեկանում է  դատախազությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցին ի  պատասխան հայտնել էին, որ Ռուզաննա Դանիելյանին մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Leave a Comment