
• «ՀայաՔվե» միավորումն արձանագրում է, որ իր վեցամսյա հետևողական պայքարը կենսաթոշակների բարձրացման հարցում տվեց առաջին արդյունքը, թեև` խիստ մասնակի: Մինչև 10 հազար դրամով կենսաթոշակների բարձրացումը բնավ այն նշաձողը չէ, որը մենք սահմանել ենք: Եվ ակնհայտ է, որ անհարկի պետական ծախսերի կրճատման հաշվին` հնարավոր է շատ ավելի բարձրացնել կենսաթոշակների չափը, և էապես բարելավել մեր տարեց հայրենակիցների կյանքը: