Թուրքիայում F-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է – Armenia Today

Թուրքիայում F-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է օդաչուն, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։

Ըստ նախարարության՝ ռադիոկապը F-16 կործանիչի հետ կորել է, և դրա գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը դադարեցվել է ստացվել ժամը 01:56-ից։ Այն թռիչք էր կատարում Բալըքեսիրի 9-րդ գլխավոր ավիաբազայից:

«Անմիջապես սկսված որոնողական-փրկարարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեր ինքնաթիռը կործանվել է, և դրա բեկորները հայտնաբերվել են»,- ասված է հայտարարության մեջ։ 

Ռազմական գերատեսչությունը նշել է, որ վթարի պատճառը դեռևս անհայտ է և կպարզվի հետաքննությունից հետո։

Leave a Comment