Նորվեգիայի 89-ամյա թագավորը հոսպիտալացվել է Իսպանիայում

Նորվեգիայի 89-ամյա միապետ Հարալդ V-ը փետրվարի 24-ին հոսպիտալացվել է Իսպանիայի Թեներիֆե կղզում՝ վարակի և ջրազրկման պատճառով։

«Նորին Մեծություն Թագավորն երեկոյան տեղափոխվել է Թեներիֆեի համալսարանի հիվանդանոց։ Թագավորը բուժվում է վարակի և ջրազրկման պատճառով, և նրա վիճակը, ըստ տեղեկությունների, լավ է», – ասվում է պալատի հայտարարության մեջ։

Նշվել է, որ միապետի անձնական բժիշկն արդեն մեկնել է իսպանական կղզի՝ նրա բուժմանը օգնելու համար։ Թագավորական ընտանիքն իր ձմեռային արձակուրդն անցկացնում է Թեներիֆեում։

Leave a Comment