Փետրվարի 25-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին կանխատեսվում է 12-14, երեկոյան՝ 5-7 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 2-6 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 2-5 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 2-5 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 7-10 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 2-5 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 9-13 աստիճան։ Արմավիրում սպասվում է 11-15 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 2-6 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 3-6 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 9 աստիճան։
