ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առաջ. նրան uպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մարոկկոյի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի աստղային պաշտպան Աշրաֆ Հակիմին կկանգնի դատարանի առաջ՝ բռնաբարության գործով։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Le Parisien պարբերականը։ Թեև դատական լսումների հստակ ժամկետը դեռևս հայտնի չէ, գործի մանրամասները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Նանտերի դատախազությունը ֆուտբոլիստին պաշտոնական մեղադրանք է առաջադրել դեռևս 2023 թվականի մարտին։ Քննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ 24-ամյա մի երիտասարդ կին դիմել էր իրավապահ մարմիններին՝ պնդելով, որ ենթարկվել է սեռական բռնության ֆուտբոլիստի տանը՝ նույն տարվա փետրվարին։

Ըստ պարբերականի վերջին տվյալների՝ 2025 թվականի օգոստոսին դատախազությունը հայտարարել է, որ Հակիմիին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

27-ամյա Հակիմին ՊՍԺ-ում խաղում է 2021 թվականի ամռանից։ Փարիզյան թիմի հետ նա չորս անգամ նվաճել է Ֆրանսիայի առաջնությունը, երեք անգամ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթը, երկու անգամ՝ Ֆրանսիայի գավաթը, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment