Կազդե՞ն արդյոք Մեքսիկայի անկարգությունները ԱԱ-2026-ի անցկացման վրա

Նոթինգհեմի համալսարանի քրեական իրավունքի դոցենտ և BBC-ի փորձագետ Խավիեր Էսկաուրիացան խոսել է այն մասին, թե ինչպես Մեքսիկայում շարունակվող անկարգությունները կարող են անդրադառնալ 2026 թվականի աշխարհի առաջնության վրա:

Մեքսիկայի մի շարք քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են բռնկվել թմրակարտելի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի հնարավոր սպանության մասին տեղեկություններից հետո:

«Ընդհանուր առմամբ, կարտելները շահագրգռված են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղաղ անցկացումից ստացվող տնտեսական օգուտներով: Այո՛, նրանք կաշառում են քաղաքական գործիչներին և տեղի ոստիկանությանը, բայց նրանք նաև գնում են ռեստորաններ և հանդիսանում են հյուրանոցների սեփականատերեր:

Նրանք տնտեսական համակարգի մի մասն են: Նրանց ձեռնտու կլինի, եթե բրիտանացիները, ամերիկացիները և այլ երկրների երկրպագուներ մեկնեն Մեքսիկա, ծախսեն իրենց գումարներն ու լավ ժամանակ անցկացնեն»,- փորձագետի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Մեքսիկան այն երեք երկրներից մեկն է, որտեղ կկայանան ԱԱ-2026-ի հանդիպումները:

Leave a Comment