ՆԳ նախարարը ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում



ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Կադրային փոփոխությունների վերաբերյալ հավելյալ կհայտնենք»,- նշեց նա։

Ավելի վաղ «Իշխանություն» լրատվական կայքը գրել էր իր տեղեկություններով, որ աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը, և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment