Ամեն մի հիմարության համար սուլում եք․ Մեսսին դժգոհ է մրցավարներից

​«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դժգոհություն է հայտնել մրցավարությունից MLS-ի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Լոս Անջելեսից» կրած պարտությունից հետո: Խաղն ավարտվել էր 0-3 հաշվով։

​Հանդիպումից հետո Մեսսին չափազանց վրդովված է եղել և փորձել է մուտք գործել մրցավարների սենյակ: Մրցավարների հետ զրույցի ընթացքում արգենտինացին մի քանի կոշտ արտահայտություն է հնչեցրել, որոնք ֆիքսել են տեսախցիկնեը։

​«Դուք միշտ անկապ բաներ եք խոսում և ամեն մի հիմարության համար սուլում եք։ Դուք նույնպես պետք է հարգանք դրսևորել սովորեք։ Մեզ դուք միշտ այլ կերպ եք դատում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը X սոցցանցում։

«Ինտեր Մայամիի» հաջորդ հանդիպումը MLS-ում կկայանա մարտի 1-ին։ Թիմն արտագնա խաղում ուժերը կչափի «Օռլանդո Սիթիի» հետ:

Leave a Comment