2030 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները՝ լուրջ մարտահրավերների առջև

2030 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները կանգնած են լուրջ մարտահրավերների առջև, նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը մտահոգություն է հայտնել։

Անձնակազմի երեք այլ ղեկավարների հեռացումից հետո լրատվամիջոցները հայտնում են, որ կազմակերպչական հարցերով գլխավոր գործադիր տնօրեն Կիրլ Լինետը նույնպես պատրաստվում է հեռանալ։

Ըստ Le Parisien-ի՝ Ֆրանսիայի նախագահը ճնշում է գործադրել և մարտի 15-ը սահմանել է որպես վերջնաժամկետ՝ կազմակերպչական հանձնաժողովի ստեղծման համար։ Ընտրված չեն նաև այն վայրերը, որտեղ պետք է ընթանան խաղերը։ Նախատեսում են օգտագործել արդեն առկա մրցաշարային վայրերը՝ Ժնևի լճից և հյուսիսային Ալպերից մինչև Միջերկրական ծովը հարավում ընկած շրջանում։

Ուշանում են նաև գործարքները հովանավորների հետ։

Leave a Comment