Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ կմատուցեն

Հերթերը նվազեցնելու նպատակով, ՆԳ նախարարի հանձնարարականով, ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները փետրվար և մարտ ամիսների շաբաթ օրերին (փետրվարի 28, մարտի 7, 14, 21 և 28) քաղաքացիներին կմատուցեն վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Գործնական քննությունների համար արդեն գրանցված և հերթի մեջ գտնվող քաղաքացիները նախապես կծանուցվեն։

ՆԳ նախարարությունը շարունակում է մշտադիտարկումներն ու հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment