
Սերբիայի Կրալևո քաղաքի բարձրագույն դատարանը 30 օրով կալանավորել է երկու տղամարդու, որոնք ձերբակալվել են նախագահ Ալեքսանդր Վուչիչի և նրա ընտանիքի դեմ մահափորձի միջոցով բռնի իշխանափոխություն ծրագրելու կասկածանքով, հաղորդում է Tanjug-ը՝ հղում կատարելով դատական մարմնին:
Նշենք, որ ավելի վաղ Սերբիայի ոստիկանությունը, Անվտանգության և տեղեկատվության գործակալության աշխատակիցների հետ միասին, ձերբակալել էր 1975 և 1983 թվականներին ծնված տղամարդկանց, որոնք կասկածվում են 2025 թվականի դեկտեմբերից 2026 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում «սահմանադրական կարգի վրա հարձակում» ծրագրելու համար: Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի իշխանությունները տիրապետում են ձայնագրությունների, որոնք վկայում են կասկածյալների կողմից իր և իր ընտանիքի անդամների դեմ մահափորձի պլանավորման մասին։