Իրանցի Հանա Շարունին 12 տարեկան էր, երբ Իրանի Սպահան քաղաքից ընտանիքով տեղափոխվեց Հայաստան։ 2020 թվականի սեպտեմբերն էր, օրեր անց սկսվեց արցախյան պատերազմը, ինչն ավելի դժվարացրեց Հանայի ընտանիքի ինտեգրումը: Հանան ոչ միայն հարմարվեց, այլև ընտրեց իր ճանապարհը՝ արվեստը, նկարչությունը։ Այսօր նա խոսում է հայերեն և սովորում է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում։ Ապրում է մշակութային կյանքով, ճամփորդում է և օրագրում ճեպանկարում իր առօրյան։ Հանայի հետ զրուցել ենք իր տեսած Հայաստանի մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter