Aurora News | Կադրեր Մոսկվայում տեղի ունեցած մեքենայի ուժգին պայթյունից

Մոսկվայի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ճանապարհային ոստիկանության մեքենայի պայթյունի տեսանյութը, որի հետևանքով զոհվել է իրավապահ մարմինների աշխատակից:

Հիշեցնենք` Մոսկվայի Սավյոլովսկի երկաթուղային կայարանի մոտ կեսգիշերին գրանցված պայթյունի հետևանքով մահացել են ոստիկանության մեկ ծառայող և ենթադրյալ հարձակվողը։

Անհայտ տղամարդը մոտեցել է ՃՈ ծառայողական ավտոմեքենային, որտեղ գտնվել են ոստիկաններ։

Նախնական տվյալների համաձայն՝ նրա մոտ եղած անհայտ սարքը գործարկվել է մեքենայի անմիջական մոտակայքում, ինչի արդյունքում ենթադրյալ հարձակվողը մահացել է տեղում։

Leave a Comment