Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները

24 Փետրվարի, 2026

Փետրվարի 24-ին Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ:

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդկով տեղի ունեցած շփումների:

Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները:

Leave a Comment