Հարությունյան Արայիկը Նիկոլին մատուցել է որպես ազգային հերոս

ԱՄՆ-ում հայտնված «Դդումը», փնովելով նախորդ իշխանություններին ու գովաբանելով Նիկոլին, հայտարարել է, թե տասնամյակներ ի վեր նախկին իշխանություններն արցախյան հարցի վերաբերյալ ստեր էին հորինել ու դրանք ներկայացրել հանրությանը, ինչի պատճառով իրավիճակը պետք է մի օր պայթեր և չէր կարող չպայթել: «Ստեղծված իրավիճակում էս կառավարությունն էր, որը կարողացավ գտնել եղած տարբերակներից պետության համար լավագույն լուծումներն, ու այսօր Հայաստանի գոյության հարցը, ըստ էության, չի քննարկվում: Իսկ մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ որ էդ հարցը շատ սուր էր կանգնած»,-մասնավորապես՝ հայտարարել է Հարությունյան Արոն:

Մի շատ տրիվիալ հարց՝ ո՞ր իշխանության օրոք է, որ Հայաստանի գոյության հարցը հայտնվել է հարցականի տակ, նախկի՞ն, թե՞ ներկա: Բնականաբար, ներկա. նախկինների օորք Ադրբեջանի գոյությունն էր մեծ հարցականի տակ: Իսկ ինչի՞ հետևանքով էր այդ հարցը սուր դրվել, հանճարեղ արտաքին քաղաքակնության շնորհի՞վ, թե՞ ասենք Արցախը որպես Հայաստան հռչակելու պատճառով, որից սկսվեց ամեն ինչ, որի պատճառով առիթավորվեցին թուրքերն ու տեղի ուենցավ 44-օրյա ողբերգությունը, որին հաջորդեց Նիկոլի պատճառով տեղի ունեցած էթնիկ զտումը:

ՔՊ-ն երկիրը հասցրել է մի վիճակի, երբ Հայաստանի գոյությունն է փաստորեն, դրվել հարցականի տակ այն դեպքում, երբ եղել է հստակ հնարավորություն՝ արցախյան հարցի խաղաղ կարգավորման, որի դեպքում այն, ինչ որ ունենալու էինք, լինելու էր կատարյալ երանություն՝ համեմատած այն ոչնչի հետ, որ հիմա ունենք: Արայիկի համար, փաստորեն, մեծագույն ձեռբերում է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումն ու «Արևմտյան Ադրբեջանի» էջի բացումը, որը սպառնում է տարածաշրջանում հայ ժողովրդի էթնիկ ներկայությանը:

Արոն պնդում է, թե այլևս չի քննարկվում Հայաստանի գոյոթունը: Գուցե: Իսկ ինչո՞ւ պետք է թուրքերը հարցականի տակ դնեն (գոնե այս փուլում) մի երկրի ձևական գոյությունը, որն աբողջությամբ «թելում է իրենց թելը», օգնում արդարանալ միջազգային հանրության առաջ ու մարսել մարդկության դեմ գործած հանցագործությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment