ՀՀ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները Ժնևում խոսել են վստահության ամրապնդումից

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները Ժնևում խոսել են վստահության ամրապնդումից

24 փետրվարի 2026 – 17:52 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 24-ին Ժնևում, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ:

Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները, հայտնում է ԱԳ նախարարությունը:

Հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդկով տեղի ունեցած շփումների:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment