Պապիկյանն Իրանում քննարկել է համագործակցությունը ԶՈւ շտաբի պետի հետ

Պապիկյանն Իրանում քննարկել է համագործակցությունը ԶՈւ շտաբի պետի հետ

24 փետրվարի 2026 – 16:38 AMT

PanARMENIAN.Net – Պաշտոնական այցով Իրանու գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Փետրվարի 24-ին նա հանդիպել է նաև Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրան է մեկնել փետրվարի 23-ին։ Փետրվարի 24-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:

Leave a Comment